Connect with us

Լուրեր Հայաստանից

Լուրեր

ԱԷԿ-ին հարվածելու հայտարարությունը պետք է դիտարկվի որպես մարդկության դեմ հանցագործություն. Փաշինյան

ԱԷԿ-ին հարվածելու հայտարարությունը պետք է դիտարկվի որպես մարդկության դեմ հանցագործություն. Փաշինյան

Ադրբեջանը սպառնալիքներ է ստեղծում ոչ միայն Հայաստանի, այլև գլոբալ անվտանգության համար․ վարչապետ

Մեր խնդիրը մեր ինքնիշխանությունը, մեր սահմանները, մեր երկրի ու ժողովրդի անվտանգությունն ապահովելն է, նաև գլոբալ անվտանգության ապահովմանը նպաստելը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 18-ին, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՊՆ և Զինված ուժերի ղեկավար կազմի հետ հանդիպման ժամանակ:

Նա, մասնավորապես, նշել է. «Իսկ որ Ադրբեջանը սպառնալիքներ է ստեղծում ոչ միայն Հայաստանի, այլև գլոբալ անվտանգության համար, վերջին օրերին ակնհայտ դարձավ:

Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչը մի քանի օր առաջ ուղղակի հայտարարեց, որ իրենց երկիրը կարող է հրթիռային հարված հասցնել Մեծամորի ատոմակայանին: Ճիշտ է, Հայաստանն ի վիճակի է ապահովել սեփական, այդ թվում՝ Մեծամորի ատոմակայանի անվտանգությունը, բայց սա մի հայտարարություն է, որ աներկբայորեն պետք է դիտարկվի որպես մարդկության դեմ հանցագործություն, որովհետև նմանատիպ գործողությունը մարդկության դեմ ուղղված ահաբեկչություն ձեռնարկելու սպառնալիք է և պետք է արժանանա համապատասխան միջազգային արձագանքի և հետաքննության»:

 

Facebook Comments
Continue Reading

Լուրեր

To Top