Connect with us

Լուրեր Հայաստանից

ԳԼԽԱՎՈՐ

Ադրբեջանն ավելորդ է դառնում․ Մոսկվան ու Անկարան պատրաստվում են Ադրբեջանի ապամոնտաժմանը

Թուրքիայի նախագահ Էրդողանը հուլիսի 5-ին նամակ է հղել Իլհամ Ալիեւին, ցավակցելով կորոնավիրուսի հետեւանքով զոհերի համար եւ զորակցություն հայտնելով այն բոլոր քայլերին, որ Ալիեւն իրականացնում է համավարակի դեմ պայքարում: Էրդողանը հայտնել է, որ Թուրքիան նրա կողքին է:

Կորոնավիրուսը եւ դրա դեմ պայքարը Էրդողանի համար թերեւս առիթ են, նրա նամակը հաջորդել է արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցած հատուկ գործողությանը:

Ադրբեջանի պետանվտանգության ծառայությունը հուլիսի 4-ին հատուկ գործողություն էր իրականացրել արտգործնախարարությունում, կոռուպցիայի եւ կաշառակերության մասին տեղեկատվության հիման վրա: Ըստ դրա, մի շարք պաշտոնյաներ յուրացրել են արտգործնախարարության կառույցների համար նախատեսված փողերը: Հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել են պաշտոնյաներ, այդ թվում ԱԳՆ գործերի կառավարիչ Ֆարհատ Մոլլազադեն, որը արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի ընկերն ու զինակիցն է: Նա կալանավորված է:

Հատուկ գործողությունը հարված է նախարար Մամեդյարովին, որի դեմ բացասական տրամադրվածությունը վաղուց է, իսկ վերջին մի քանի ամիսներին՝ գրեթե բացահայտ: Նրան օրինակ մեղադրում էին արցախյան հարցում Ալիեւի քաղաքականությունն առաջ տանելու անկարողության համար:

Խնդիրը սակայն առնչվում է Ադրբեջանի ճակատագրին: ԽՍՀՄ կազմավորման շեմին արհեստականորեն ձեւավորված այդ պետությունը ավելորդ է դառնում ԽՍՀՄ փլուզումից երեք տասնամյակ անց: Դրա խորքային պատճառն իհարկե եղել է Իլհամ Ալիեւի ճակատագրական սխալը, որը հորից ժառանգելով իշխանությունը, փորձեց ազգային-պետական ինքնություն կառուցել Հայաստանի հանդեպ հաղթանակի ու հայերի հանդեպ ատելության գեներացմամբ:

Այդ ռազմավարությունը տապալվել է: Մինչդեռ, «ադրբեջանական ինքնության գաղափարը» դարձել է խնդիր միջազգային անվտանգության համակարգի համար, ինչն էլ հասունացրել է արհեստական այդ կազմավորման հետագա գոյության նպատակահարմարության հարցը: Մյուս տարբերակն այն է, որ դադարեցնի իր քաղաքական գոյությունն Ալիեւը, գոնե ժամանակ շահելու համար, թեեւ ատելության վրա կառուցած «ինքնության» հանգամանքը չափազանց բարդ է դարձրել որեւէ հաջորդի խնդիր:

Ադրբեջանի ապամոնտաժմանը պատրաստվում են Թուրքիան, Ռուսաստանը, Իրանը, եւ անգամ Ղազախստանը, որը ամիսներ առաջ Բաքվին ատամ ցույց տվեց Կասպիցի ջրերում: Գործնականում բոլորը սկսել են խաղալ Ալիեւի անձնական վախերի վրա: Էրդողանի նամակն այդ խաղի մասերից մեկն է: Այն, որ բանը կորոնավիրուսը չէ, վկայում է Ալիեւի պատասխանը, որն Էրդողանին հիշեցնում է մեկ ազգ՝ երկու պետություն հանգամանքը:

Ադրբեջանի նախագահը փորձում է ակնարկել, որ Ադրբեջանի ճակատագիրը ուղղակիորեն կապված է Թուրքիային: Անկարան Սակայն Ալիեւին մղելով ռադիկալ քայլերի, ըստ երեւույթին ունի նվազագույն խնդիր՝ քանի դեռ Ալիեւը կա, նրան աջակցելու դիմաց յուրացնել Նախիջեւանը, քանի որ Ադրբեջանի համար պայքարի մասնակցող Թուրքիան այդ հարցում թերեւս այնքան էլ լավատես չէ:


Նյութի աղբյուր

Facebook Comments
Continue Reading

ԳԼԽԱՎՈՐ

To Top