Connect with us

Լուրեր Հայաստանից

Без рубрики

Նիկոլ Փաշինյանն ամեն օր դառնում է նախկին. Արթուր Ղազինյան

Կարդացեք նաև՝

«Առաջին լրատվական»-ը նախօրեին գրել էր, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը ակտիվ հանդիպումների ու բանակցությունների մեջ է տարբեր անհատների ու կուսակցությունների հետ: Գրել էինք, որ վերջերս Վանեցյանը հանդիպել է «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանի հետ: Նա վերջերս իր հարցազրույցներից մեկում չէր հերքել Վանեցյանի հետ հանդիպումը և ներքաղաքական հարցերի շուրջ քննարկումները:

Մեր տեղեկություններով՝ Արթուր Վանեցյանն ու Արթուր Ղազինյանը միասին եղել են նաև Մոսկվայում: Նույն տեղեկությունների համաձայն՝ վերջիններս Մոսկվայում ակտիվ հանդիպումներ են ունեցել հայտնի հայ միլիարդատերերի հետ, մասնավորապես՝ Սամվել Կարապետյանի, Կամո Ավագումյանի և ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի:Նշենք, որ Կամո Ավագումյանը ղարաբաղյան կլանի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկն է, ով ջերմ հարաբերությունների մեջ է ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահների հետ, միաժամանակ նաև ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Լևոն Հայրապետյանի մահից հետո Ավագումյանը որոշիչ տեղ է զբաղեցնում Մոսկվայում ապրող ղարաբաղյան կլանի մեծահարուստների շրջանում: Վերջինս «Ավիլոն» ընկերության սեփականատերն է, որը ՌԴ-ում գերմանական «Մերսեդես բենց» մակնիշի պաշտոնական ներկայացուցիչն է:

Հանդիպումների ընթացքում Ղազինյանը և Վանեցյանը ներկայացրել են իրենց պլանները, մասնավորապես, որ ցանկանում են մուտք գործել ակտիվ քաղաքականություն: Հանդիպման ժամանակ քննարկված հարցերից մեկն էլ եղել է ֆինանսավորման հետ կապված հարցերը: Քննարկվել է ռուսաստանաբնակ մեծահարուստների ֆինանսական աջակցության նպատակահարմարությունը:

Facebook Comments
Continue Reading

Без рубрики

To Top