Connect with us

Լուրեր Հայաստանից

Սպորտ

Գերդրամատիկ վերջաբան Բրայթոն – Մանչեսթեր Յունայթեդ խաղում

Անգլիայի Պրեմիեր–լիգայի 3–րդ տուրի մեկնարկային խաղը հավակնում է ամբողջ առաջնությունում ամենադրամատիկը դառնալուն։ 

Բրայթոնը ֆանտաստիկ հանդիպում անցկացրեց Մանչեսթեր Յունայթեդի հետ։ Ամբողջ խաղի ընթացքում Գրեմ Պոտերի սաները կարգապահ պրեսինգ էին կիրառում և տարածքային առավելություն ունեին։ Առաջին կեսի միջնամասում Բրայթոնի հերթական գրոհներից մեկն ավարտվեց 11-մետրանոցի նշանակումով։ Ֆրանսիացի Նիլ Մոպեն պանենկա ոճի հարվածով բացեց հաշիվը։ 

Յունայթեդը հերթական անատամ խաղն անցկացրեց։ Սուլշերի սաները չէին կարողանում ո՛չ դիրքային գրոհներ, ո՛չ էլ հակագրոհներ կազմակերպել։ Այս իրավիճակում թիմին կարող էին օգնել ստանդարտ իրավիճակները։ Ընդմիջումից առաջ Հարի Մագուայրը կարողացավ տուգանայինի խաղարկումից հետո խփել պատասխան գոլը։ 

Երկրորդ կեսում Մանչեսթեր Յունայթեդն ավելի արագ սկսեց շարժվել և հազվադեպ հակագրոհներից մեկի ժամանակ Մարկուս Ռեշֆորդն երկրորդ գոլը խփեց։ 

Չնայած սրան, Բրայթոնը շարունակում էր ցույց տալ իր բացահայտ առավելությունը։ Բելգիացի կիսապաշտպան Լեանդրո Տրոսարը միայն, 4 գոլի հեղինակ կարող էր դառնալ։ Երեք անգամ Յունայթեդին փրկեց դարպասաձողը, մեկ անգամ էլ՝ Դավիդ դե Խեան։ 

Ընդհանուր առմամբ, Բրայթոնի ֆուտբոլիստների հարվածներից հետո գնդակը դարպասաձողերից հետ մղվեց 5 անգամ։ Opta-ի տվյալներով Պրեմիեր-լիգայի պատմության մեջ նման բան չէր եղել (վիճակագրությունը հավաքվում է 2003/04 մրցաշրջանից)։ 

Բրայթոնը խաղի վերջնամասում կարողացավ հավասարեցնել հաշիվը։ Հերթական մտածված գրոհի արդյունքում Սոլոմոն Մարշը (ով նույնպես կարող էր առնվազն երկու գոլ խփել) խփեց երկրորդ պատասխան գոլը և թվում էր՝ Յունայթեդը հերթական միավորները կկորցնի։ 

Մրցավարը 5 րոպե էր ավելացրել, Բրայթոնը հավասարեցրեց 95-րդին։ Մանչեսթերին ևս մեկ գրոհի հնարավորություն տվեց։ Անկյունայինից արդյունքում Հարի Մագուայերի գլխով հարվածից հետո նույն Սոլոմոն Մարշը գնդակը հեռացրեց դարպասային գծից։ Մրցավարը սուլեց, հանդիպումը պետք է ավարտվեր, սակայն VAR համակարգով հետևով օգնականները հուշեցին նրան, որ Մագուայերի հարվածից հետո գնդակը դիպել է Նիլ Մոպեի ձեռքին։ Մրցավարը կրկնապատկերը դիտելուց հետո 11-մետրանոց նշանակեց Բրայթոնի դարպասին։ Բրունու Ֆերնանդեշի հարվածի շնորհիվ Յունայթեդը կարողացավ հաղթել այս ծանրագույն խաղում։ 

Մանչեսթերն առաջին միավորները վաստակեց մեկնարկած մրցաշրջանում։ Բրայթոնը նույնպես երեք միավոր ունի, սակայն մեկ խաղ ավել է անցկացրել։



Facebook Comments
Continue Reading

Սպորտ

To Top