Connect with us

Լուրեր Հայաստանից

ԳԼԽԱՎՈՐ

Ետհուլիսյան Բաքու. Սարսափ, սարսափ՝ Թովուզից մինչեւ Լիբիա

2016-ին ֆլորիդացի վիդեոլրագրող Լինդսի Սնելլը (Lindsey Snellպատերազմական Սիրիա իր բազմաթիվ գործուղումներից մեկում առևանգվել և պատանդ է պահվել Ալ-Կաիդայի Նուսրա խմբակցության զինյալների կողմից: Խմբակցությունը այժմ հայտնի է որպես Հայաթու Թահրիր աշ-Շամ, կամ HTSՇատ երկրներում, ՌԴ ներառյալ, այն արգելված է:

Մրցակից խմբակցության զինյալների օգնությամբ Լինդսիին հաջողվեց փախչել սահմանի այն կողմ՝ դեպի Թուրքիա: Հայկական Մուսալեռան շրջակա Աղեկսանդրետ, այժմ Հաթայ վերանվանված նահանգում «ռազմական գոտու սահմանն անցնելու» մեղադրանքով թղթակցուհին նետվել է թուրքական բանտ, որից ազատվել է միայն ԱՄՆ Պետդեպարտամենտի միջամտությամբ՝ շուրջ երկու ամիս անց | 218tv

 

Ezerk.am. Վարձու կամ կամավոր զինված ջոկատների կազմավորման եւ ծավալման շուրջ հակամարտ կողմերի փոխադարձ մեղադրանքները դիտվում են առավելապես իբրեւ իրազեկային պատերազմի դրսեւորում եւ Կասպիցի Արեւմուտքում ռազմական նոր գործողությունների տեղեկատվական նախապատրաստություն: Այդուհանդերձ, կա իրական ծավալման մասին տեղեկատվություն, որ հիմնվում է, ըստ երեւույթին, գործակալական-հետախուզական ուղղակի տվյալների, ինչպես նաեւ Հյուսիսային Աֆրիկա-Միջին Արեւելք-Կովկաս շրջանի ընդհանուր իրադրության վերլուծության վրա

Աճում է այն լուրերի ծավալը, թե Թուրքիան ցանկանում է բազմաքանակ սիրիացի իսլամիստներ ուղարկել Բաքու՝ Հայաստանի դեմ պայքարին աջակցելու համար: Տարբեր հաղորդագրությունների համաձայն, Թուրքիան Սիրիայի գրավյալ Իդլիբ նահանգում ստեղծել է վարձկանների զորակոչի մի քանի գրասենյակ, որոնք հուսահատ կերպով մարտիկներ են փնտրում Կասպիցի Արեւմուտքի՝ Ֆիզուլիից մինչեւ Թովուզ ընկած հայ-թյուրքական ճակատներում կռվելու համար:

Հայտնի է, որ վարձկանները հիմնականում արաբներ ու թուրքոմաններ են և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար դարձել են Լիբիայից մինչեւ Կասպիցի Արեւմուտք աղեղի վրա արագ ծավալման վստահելի ուժ: Հավելյալ մանրամասներ, որպես կանոն, չեն հաղորդվում:

Կարելի է պնդել, որ թեժ կետերում սիրիացի վարձկանների օգտագործումը դարձել է թուրքական պետության պաշտպանական դոկտրինի դե-ֆակտո բաղկացուցիչ մաս: Ուշագրավ է վերազգային՝ կրոնական միասնության հանգամանքը

Այդուհանդրձ, Ավստրալիայի հունաստանյան եւ կիպրոսյան սփյուռքը ներկայացնող GreekCityTimes միջոցը մասնավորում է, վկայակոչելով Սիրիական պատերազմի հանգամանքներին քաջատեղյակ, «քյալլագյոզ» (reckless) մականունը կրող եւ 2016-ին Էդվարդ Մարրոու մրցանակակիր Լինդսի Սնելլին: Twitter-ում նա գրում է, թե իր տվյալներով, իսլամիստական Համզա բրիգադի վարձկանները արդեն ժամանել են Բաքու՝ Թուրքիայի տարածքով: Ներկայացվում են նաեւ Մարդու Իրավունքների Սիրիական Դիտարանի (SOHR) կողմից տարածվող համապատասխան վկայություններ ու լուսանկարներ:

Սիրիացի վարձկանները Թուրքիայի օդուժի C-130 փոխադրանավով, ենթադրվում է, Բաքու ուղեւորվելիս: Հատկանշական է միեւնույն ժամանակին կատարված եւ համանման ոճի սանրվածքը, ինչը վկայում է անձնակազմի եթե ոչ կանոնավոր բանակային, ապա՝ համենայն դեպս ոչ պատահական ծագումը   | լուս. Համզա աղբյուր

Այս տարվա սկզբին Լիբիայի պատերազմի սրման հետևանքով, Համզա բրիգադը հիմնական մարտական ​​խմբերից մեկն էր, որին Թուրքիան տեղափոխել էր Հյուսիսային Աֆրիկա՝ Տրիպոլիի Ազգային Համաձայնության կառավարության կողմից կռվելու համար: Այս վարչախումբը, որ դիմակայում է Թոբրուկի ռուսամետ եւ ֆրանկամետ ըմբոստ մարշալ Խալիֆա Բիլղասիմ Հաֆթարին, ՄԱԿ կողմից լիազորված է եղել կառավարել Լիբիան մինչեւ 2017 դեկտեմբեր:

Այսպես կոչված «Թուրքական վերահսկողությամբ Սիրիական Ազատ Բանակի» վաշտային շարասյուն: Դատելով փարթամ բուսականությունից, նրանցից ոչ մեկին Կասպիցի Արեւմուտքում հայտնվելը առայժմ չի սպառնում

Ըստ Լինդսի Սնելլի աղբյուրների, Լիբիայում 2000 դոլար ամսական վարձի թուրքական խոստումը սիրիացի ջիհադականներից շատերի համար գայթակղիչ էր, սակայն, ինչպես հունիսին ասել է Համզային առաջնորդող թուրքոման Ադնանը, – Հիմա մենք ափսոսում ենք, որ եկել ենք [Լիբիա]: Վճարը այնքան բարձր էր, [որ]…: Սնելլի ասածով, Բաքու մեկնողների 70 տոկոսը սիրիացիներ են, սակայն 30-ը արդեն Լիբիայից են հավաքագրվել:

Լինդսի Սնելլը Սիրիական պատերազմի սկզբին: Կառավարական ուժերի Տ-64 տանկի առջեւ՝ Հալեպի արվարձանում, 2014  | Snell / Limkin

Մեկ այլ աղբյուր [Ֆիլիպ Քլաուս, flutterbareer.wordpress] վկայում է, որ մի քանի առավել ճարպիկ սիրիացիներ փորձել են փախչել Եվրոպա Լիբիայի վարձկանների շրջանցիկ ճանապարհը օգտագործելով: Փախուստի պարզամիտ ինքնաբուխությունը, անշուշտ, քիչ հավատալի է, ավելի հավանական է գործակալական հետքը:

Սնելլը վերբեռնել է ջիհադական մի զինյալի ձայնագրություն, որում գովազդում են վարձկանությունը եւ պնդում, թե 23-27 միջակայքում մինչև 1000 մարտիկներ աստծո կամոք կտեղափոխվեն Բաքու:

Հայ-թուրքական լարվածությանը նվիրված GCT ընդարձակ ակնարկի մեկ այլ մասնակից է սիրիահայ քաղաքագետ, Ֆրանսիայում կրթություն ստացած Գեւորգ Ալմասյանը: Ալմասյանը, որի եղբորը մի անգամ առեւանգել էին Թուրքիայի աջակցությամբ գործող ջիհադականները, հայտնում է, որ սիրիական ընդդիմության աղբյուրները հավաստել են, թե ջիհադականների եւս մեկ ջոկատի անդամներին՝ նախկին Սիրիական Ազատ Բանակից (FSAառաջարկվում է ամսական $600 աշխատավարձ՝ Բաքվի կողմից Հայաստանի դեմ կռվելու համար:

Գեւորգ Ալմասյանը (կենտրոնում) թուրքական պաշտոնական TRT World հեռուստակայանի հաղորդմանը

«Հայկական կողմերը լիովին վերահսկում են իրավիճակը: Մենք վստահ ենք ՀՀ և Արցախը պաշտպանելու և հայ ժողովրդի անվտանգությունն ու իրավունքները հայրենիքում ապահովելու մեր կարողություններին », GCT ցանցային միջոցի հարցումին բացառիկ կարգով պատասխանել է ՀՀ ԱԳՆ խոսնակը:

Հակառակ Բաքվի շարունակական հերքումներին, Աբշերոնի վարչախումբը կողմնակիորեն հավաստում է կարեւոր մի բան: Մարտական փորձ ունեցողների հավաքագրումը Թուրքիայի կողմից կոչված է հավասարակշռել խիզախ «սաֆարովների» սարսափը 2020-ի հուլիսին ցուցադրված հայկական բանակի հմտությունը աշխարհազոր ազատամարտիկների փորձով բազմապատկելու՝ Երեւանի եւ Ստեփանակերտի վճռականության առջեւ:



Facebook Comments
Continue Reading

ԳԼԽԱՎՈՐ

To Top