Connect with us

Լուրեր Հայաստանից

Լուրեր

Կլոպն ու Մոուրինյուն քննադատել են ՈւԵՖԱ-ին Մանչեսթեր Սիթիի որակազրկումը չեղարկելու համար

Լիվերպուլի և Տոտենհեմի գլխավոր մարզիչներ Յուրգեն Կլոպն ու Ժոզե Մոուրինյուն խոսել են ՈւԵՖԱ-ի՝ Մանչեսթեր Սիթիի եվրոգավաթային որակազրկումը չեղարկելու մասին։

Մասնագետները քննադատել են ասոցիացիային ոչ միանշանակ գործունեության համար։ Հետաքրքիր է, որ երկու մարզիչներն էլ իրենց խոսքի մեջ չեն անդրադարձել Մանչեսթեր Սիթիին։ 

-Ուրախ եմ, որ Մանչեսթեր Սիթին մասնակցելու է Չեմպիոնների լիգային, սակայն կարծում եմ՝ երեկվա օրը լավագույններից չէր համաշխարհային ֆուտբոլի համար։ Ֆինանսական ֆեյր-փլեյը լավ միտք է։ Այն ստեղծվել է, որպեսզի պաշտպանի ակումբներին և մրցաշարերին, – ասել է Կլոպը։

-Եթե Մանչեսթեր Սիթին մեղավոր չէ, ապա տուգանքի տեսքով պատիժը խայտառակություն է։ Ես գիտեմ, որ Սիթին ֆինանսապես ապահովված ակումբ է, սակայն կանոնները խախտելու դեպքում ՈւԵՖԱ-ն պետք է որակազրկի մեղավորենրին։ Ես չեմ ասում, որ Սիթին մեղավոր է, ըստ իս, եթե դու մեղավոր չես, ապա պարտավոր չէր ոչ մի գրոշ վճարել, – Մոուրինյոյի խոսքերն է մեջբերել Sky Sports պարբերականը։ 

Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ-ն Մանչեսթեր Սիթիին երկու տարով որակազրկել էր եվրոգավաթներին մասնակցելու իրավունքից։ Սպորտային արբիտրաժային դատարանը, սակայն, հայտարարել է, որ բավարար հիմքեր չկան նման պատժամիջող կիրառելու համար և չեղարկել է որակազրկումը։


Նյութի աղբյուր

Facebook Comments
Continue Reading

Լուրեր

To Top