Connect with us

Լուրեր Հայաստանից

Բիզնես

Այսօր «Սաթի» ՓԲԸ-ն դարձավ 25 տարեկան

Հայաստանում միջազգային բեռնափոխադրումների և ներգնա տուրիզմի առաջատար ընկերություններից մեկը՝«Սաթի» ՓԲԸ-ն, այսօր տոնում է իր գործունեության 25-րդ տարեդարձը։

Սկսելով իր գործունեությունը 1995թ․-ից՝ «Սաթի» ՓԲԸ-ն կարճ ժամանակում կարողացավ կայուն դիրքեր զբաղեցնել միջազգային բեռնափոխադրումների և ներգնա զբոսաշրջության ոլորտներում։

«Սաթի Տուրը»-ը ստեղծման օրվանից իրականացնում է ներգնա զբոսաշրջային տուրեր ՀՀ և Արցախի տարածքում՝ օտարերկրյա զբոսաշրջիկների համար։

«Սաթի Տրանս»-ն իրականացնում է միջազգային թե՛ օդային, թե՛ ծովային և թե՛ ցամաքային բեռնափոխադրումներ աշխարհի յուրաքանչյուր կետից Հայաստան և հակառակը՝ մինչ օրս շուկայում պահպանելով իր՝ վստահելի և պատասխանատու գործընկերոջ համբավը։

«Այս տարիների ընթացքում մենք ունեցել ենք թե՛ վերելքների, թե՛ վայրէջքների տարիներ։ Բախվել ենք ոլորտում առկա շատ ու շատ խնդիրների, սակայն միշտ մնացել ենք ներմուծող/արտահանող ընկերությունների կողքին, օգնել պատշաճ կերպով և ժամանակին միջազգային շուկա արտահանել իրենց ապրանքները՝ հաղթահարելով տարածաշրջանի ճանապարհային խոչընդոտները»։

Մակար Առաքելյան, «Սաթի» ՓԲԸ-ի տնօրեն

Ինչ ունենք մենք այսօր/Մեր ձեռքբերումները

Փորձառու և արհեստավարժ անձնակազմ։ Մարդիկ, ովքեր յուրաքանչյուր հաճախորդի տրամադրում են անհատական և պրոֆեսիոնալ մոտեցում՝ փորձելով գտնել լուծումներ և առաջարկել տարբերակներ բեռնափոխադրման ամբողջական պրոցեսը ճիշտ և ժամանակին իրականացնելու և կառավարելու համար։

Երկար տարիների փորձ։ 25 տարիների ընթացքում առնչվելով տարատեսակ իրավիճակների և խնդիրների հետ, ծանոթանալով շատ բեռների ներմուծման/արտահանման ընթացակարգերին՝ կուտակել ենք բավականին մեծ փորձ և հմտություն, որոնք էլ կիրառում ենք մեր աշխատանքում։

Հավատարիմ հաճախորդներ։ Հայաստանի առաջատար շատ ընկերություններ վստահել ու վստահում են իրենց բեռների ներմուծումը և արտահանումը մեզ։ Դրանց շարքում ընդգրկված են ընկերություններ տնտեսության գրեթե բոլոր ճյուղերից՝ հումքի, պարարտանյութի, շինանյութի, թեթև և սննդի արդյունաբերության և այլ, ինչպես նաև շատ պետական կառույցներ, դեսպանատներ և այլն։

«Սաթի Տրանս»՝ միջազգային գործընկեր։ Այս տարիների ընթացքում «Սաթի Տրանս»-ը դարձել է տրանսպորտային հուսալի գործընկեր ոչ միայն տեղական ընկերությունների, այլ նաև միջազգային շատ ու շատ ընկերությունների համար։

Անդամակցություն։ Տեղական մի շարք ասոցիացիաների, միությունների անդամակցելուց բացի՝ «Սաթի Տրանս»-ը հանդիսանում է միջազգային մի քանի խոշոր տրանսպորտային կառույցների անդամ, ինչը իր հերթին ապահովագրում է մեր գործունեությունը և նպաստում ինչպես գործընկերային ցանցի ընդլայնմանը, այնպես էլ ճանաչելի է դարձնում Հայաստանը միջազգային ասպարեզում։

Հավատարիմ մնալով իր սկզբունքներին՝ «Սաթի» ՓԲԸ-ն շարունակելու է իր ողջ ջանքերը ներդնել հաճախորդների սպասարկման բարձր որակի և միջազգային չափանիշներին համապատասխան ծառայություններ մատուցելու ուղղությամբ։

Հ․Գ․

Շնորհակալություն ենք հայտնում «Սաթի» ՓԲԸ-ի հազարավոր հաճախորդներին, գործընկերներին, անձնակազմին մեզ հետ լինելու համար և մաղթում ենք առողջություն, ֆինանսական կայունություն և բարեկեցություն։

Եղել ենք և խոստանում ենք լինել բեռնափոխադրումների Ձեր հավատարիմ և վստահելի գործընկերը դեռ երկար տարիներ․․․

Սիրով՝ «Սաթի» ՓԲԸ-ի թիմ


Նյութի աղբյուր

Facebook Comments
Continue Reading

Բիզնես

To Top