Connect with us

Լուրեր Հայաստանից

ԳԼԽԱՎՈՐ

Ինչ էին պայմանավորվել Էրդողանն ու Պուտինը Արցախի հարցում

Կովկաս 2020 զորավարժությունը Հայաստանում

ՌԴ նախագահ Պուտինը ժամանել է Կապուստին Յար զորավարժարան, որտեղ անցկացվում է Կովկաս 2020 զորավարժությունը: Նշվում է, որ զորավարժության հիմնական նպատակը Հարավային ռազմական օկրուգի ղեկավար կազմի եւ ռազմական կառավարման պատրաստակամության ստուգումն է, «անվտանգության եւ խաղաղության ապահովման գործում զորքերի փոխգործակցության մակարդակի բարձրացումը», ռուսական եւ գործընկեր պետությունների բանակների ստուգումը՝ ազգային շահերի պաշտպանության հարցում համատեղ խնդիրներ լուծելիս:

Կապուստին Յարի զորավարժարանում է նաեւ Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, որն աշխատանքային այց է կատարել Ռուսաստան զորավարժության հիմնական փուլին հետեւելու համար:

Միաժամանակ, օրերս Հայաստանում անցկացվում էր նաեւ Կովկաս 2020 զորավաժության կրակային փուլերից մեկը՝ հայ-ռուսական միացյալ զորախմբի մասնակցությամբ:

Այդ ընթացքում Ալիեւը շարունակում է Ռուսաստանի հասցեին դժգոհությունը՝ Հայաստան սպառազինություն մատակարարելու համար: Զուգահեռ Ալիեւը դժգոհում է Նիկոլ Փաշինյանից, պայմանավորվածությունները չպահելու համար:

Գործնականում սակայն, Ալիեւը հայտարարում է ոչ թե այն մասին, որ «գցել» է Նիկոլ Փաշինյանը, այլ որ «գցել» է Պուտինը, ընդ որում՝ Էրդողանին: Տավուշում հուլիսյան մարտերից ի վեր Էրդողանը Ալիեւի միջոցով աղմկում է, որ Պուտինը խախտել է պայմանավորվածությունը, որ Արցախյան հարցում իրենք ունեցել են այլ պայմանավորվածություն:

Պուտինը սակայն առաջնորդվել է Թալեյրանի ոգով՝ «ժամանակին դավաճանել նշանակում է կանխատեսել»: Պուտինը պայմանավորվածությունը խախտել է ժամանակին: Բայց ի՞նչ պայմանավորվածության մասին կարող էր լինել խոսքը: Արցախի հարցում ռուս-թուրքական պայմանավորվածությունը թերեւս մեկնարկել է ապրիլյան քառօրյային ընդառաջ, բայց ամբողջ հարցն այն է, որ Ռուսաստանն ու Թուրքիան ակնկալում էին անհրաժեշտ պահին «կանխատեսել»՝ գցել միմյանց:

Այդ հեռանկարը կանխեց հայկական բանակը, խառնելով բոլոր խաղաքարտերն ու դիմադրելով առանց օգնություն խնդրելու: Սանկտ-Պետերբուրգում Սարգսյան-Ալիեւ հանդիպման շրջանում տեղեկություն տարածվեց, որ Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են գոնե երկու շրջան Ադրբեջանին հանձնելու հարցում: Այդ տեղեկությունը նախորդեց Հայաստանում ՊՊԾ գնդի գրավմանը, որի առնչությամբ ասվում էր, թե զինված ապստամբությամբ եղել է հողերի հանձնումը կանխելու փորձ: Հատկանշական է, որ այդ ապստամբությունը տեղի ունեցավ Թուրքիայում զինված հեղաշրջման փորձից մեկ գիշեր հետո: Էրդողանը հայտարարեց, որ Ռուսաստանն է իրեն զգուշացրել ու փրկել հեղաշրջման զոհ դառնալուց:

Հայաստանում հուլիսյան իրադարձությունները կանխեցին շրջանների հանձնումը, թե ոչ, դժվար է ասել: Բայց դրանք էապես ազդեցին Վիեննայի օրակարգի վրա, որը վերաբերում էր հրադադարի պահպանման մեխանիզմների ներդրմանը եւ որն ըստ էության գիծ էր քաշելու 1921 թվականի ռուս-թուրքական հակահայ պայմանագրի տրամաբանությունը վերականգնելու հեռանկարի վրա:

Իսկ Պուտին-Էրդողան պայմանավորվածությունը կարող էր առնչվել հենց այդ պայմանագրի տառին ու ոգուն, հաշվի առնելով դրա հանդեպ պարբերաբար արվող հայտարարությունները: Տառին ու ոգուն, որը խախտվել է Արցախում հայկական հաղթանակով:

Էրդողանն Ալիեւի միջոցով այժմ աղմկում է, որ Պուտինը չի պահել պայմանավորվածությունները: Անկարան ըստ ամենայնի մտավախություն ունի, որ դա կարող է ազդել նաեւ ռուս-թուրքական պայմանագրի հանդեպ վերաբերմունքի վրա, որի 100-րդ տարելիցին առերեսվելու են Մոսկվան ու Անկարան 2021 թվականին:



Facebook Comments
Continue Reading

ԳԼԽԱՎՈՐ

To Top