Connect with us

Լուրեր Հայաստանից

բնակարան

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որքան արժեն բնակարանները Կենտրոնում և մյուս շրջաններում

Հայաստանում բնակարանային շուկան պասիվացել է: Այս ընթացքում կրճատվել են ինչպես գործարքները, այնպես էլ նվազել են բնակարանների գները: Արմլուրի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ այս տարվա օգոստոսին 27 տոկոսով ավելի քիչ են բնակարան վաճառել: Մասնավորապես, մեկ ամսում վաճառվել է ընդհանուր 1150 բնակարան, ինչը 439-ով պակաս է նախորդ տարվանից։

Բացի այդ, օգոստոսին Հայաստանում ավելի քիչ բնակարան է վաճառվել, քան հուլիսին։ Այս դեպքում էլ գործարքները կրճատվել են գրեթե 7 տոկոսով։

Օգոստոսին մայրաքաղաք Երևանում վաճառվել է ընդամենը 735 բնակարան։ Սա 272-ով պակաս է նախորդ տարվանից։ Օգոստոսին հուլիսից պակաս է վաճառվել 85 բնակարան։

Եվ այս իրացիճակում խորանում է նաև գների անկումը։
Մայիսից սկսած բնակարանների գներն ամսեամիս են նվազում են եւ գնանկումը պահպանվել է նաև օգոստոսի ընթացքում։ Մարզերում գնանկումը համեմատաբար ավելի փոքր է եղել՝ 0,3 տոկոս։

Վերջին չորս ամսվա ընթացքում բնակարանների գները նվազել են մայրաքաղաքի և մարզերի անխտիր բոլոր բնակավայրերում։
Երևանում ամենամեծ գնանկումն արձանագրվել է կենտրոնում։ Ըստ պաշտոնական տվյալների՝ 4 ամսում 1 քառ. մետրի միջին գինը նվազել է 40 հազար դրամով։

Մինչև գնանկումը, Արաբկիրում գները տատանվում էին 465 հազար դրամի սահմաններում, այժմ իջել են 440 հազարի։
Դավիթաշենում միջին գներն օգոստոսին եղել են 330 հազար, Քանաքեռ-Զեյթունում՝ 323 հազար, Շենգավիթում՝ 295 հազար, Նոր Նորքում՝ 290 հազար։ Չորս ամսում դրանք իջել են 15-20 հազար դրամով։

Սա իհարկե համավարակի հետևանքներից մեկն է:



Facebook Comments
Continue Reading

բնակարան

To Top