Connect with us

Լուրեր Հայաստանից

Ներքին կյանք

«Զինառ»-ը ՊՎԾ-ի կատարած ուսումնասիրությունների վերաբերյալ ներկայացրել է անհամաձայնության տեղեկանք

«Զինառ» ՓԲԸ տնօրենը համաձայն չի ՀՀ պետական վերահսկողական ծառայության կատարած ուսումնասիրությունների արդյունքների հետ, որոնց համաձայն արձանագրվել է շուրջ 160 միլիոն դրամի խախտում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ «Զինառ» ՓԲԸ տնօրեն Արմեն Սարգսյանն ասաց, որ ներկայումս այդ գործը նախաքննական փուլում է:

«Մենք Պետական վերահսկողության ծառայությանը սպառիչ պատասխաններով և թղթային հիմնավորումներով անհամաձայնության տեղեկանք ենք ներկայացրել: Տեղեկանքը բաղկացած է 230 էջից»,- նշեց Սարգսյանը:

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ամփոփելով «Զինառ» ՓԲԸ-ում կատարված ուսումնասիրությունը, հայտնել էր, որ 2017-2019 թթ․ գործունեության ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է շուրջ 160 միլիոն դրամի խախտում:

Այդ հանգամանքի վերաբերյալ Սարգսյանը հայտնեց, որ սպասում են, որպեսզի քննչական մարմինը պարզի, արդյոք այդ թվերը համապատասխանում են իրականությանը, թե ոչ:

ՊՎԾ-ն ուսումնասիրությունների արդյունքում արձանագրել էր նաև, որ «ԶԻնառ»-ում չեն պահպանվել «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջները և նման պայմաններում 2017-2019 թվականների ընթացքում Ընկերության կողմից ձեռք է բերվել շուրջ 91 մլն դրամի ապրանքներ, աշխատանքներ և ծառայություններ։

Անդրադառնալով այս հարցին Սարգսյանն ընդգծեց, որ «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի համաձայն, եթե գումարի սղության խնդիր կա և հնարավոր չէ գնումներ հայտարարել, ապա կարելի է գնումն իրականացնել մեկ անձից:

«Այն գործարքը, որը պետք է կատարվեր 2019-ին, հաստատվել է ապրանքը հանձնելուց 20 օր առաջ: Այդքան օրում հնարավոր չէ կազմակերպել գնման գործընթաց և ապրանքը մատակարարել ՊՆ: Գնումներն իրականացվել են անմիջապես նախարարության հետ աշխատող կազմակերպությունների հետ»,- նշեց «Զինառ»-ի տնօրենը:



Facebook Comments
Continue Reading

Ներքին կյանք

To Top