Connect with us

Լուրեր Հայաստանից

Без рубрики

ՇՎՏՄ-ն խնդրում է տնտեսավարողներին զերծ մնալ խախտումներից

ՇՎՏՄ-ն խնդրում է տնտեսավարողներին զերծ մնալ խախտումներից

ՇՎՏՄ-ն խնդրում է տնտեսավարողներին զերծ մնալ խախտումներից, հակառակ դեպքում կկիրառվի վարչական տույժ

 

Հարգելի քաղաքացիներ. 

 

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը շարունակում է ստուգայցերը. 

 

Տեսչական մարմնի ծառայողներն  իրականացնելու են ստուգայցեր առևտրի իրականացման վայրեր՝ առևտրի կենտրոններ, տոնավաճառներ, շինարարական խանութներ, ինչպես նաև հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետեր:

 

Խախտումներ թույլ տված տնտեսավարողների նկատմամբ կասեցումներ այլևս չեն իրականացվելու, փոխարենը վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենքի 182.4 հոդվածի համաձայն կիրառվելու են վարչական պատասխանատվության միջոցներ, որը լինելու է նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեք հարյուրապատիկի սահմաններում: Միևնույն տնտեսավարողի մոտ 2-րդ անգամ խախտում հայտնաբերելիս վարչական պատասխանատվության չափը կկազմի նվազագույն աշխատավարձի հարյուր հիսունապատիկից մինչև հինգ հարյուրապատիկի չափով:

 

Տեսչական մարմինը խնդրում է տնտեսավարողներին զերծ մնալ խախտումներից և պահպանել հակահամաճարակային կանոնները, հակառակ դեպքում կկիրառվի վարչական տույժ:

 

Հարգանքներով ՝ ՇՎՏՄ ղեկավար Ա. Կոտոլյան



Facebook Comments
Continue Reading

Без рубрики

To Top